Երևանում ծառն ընկել է մեքենաների վրա

Ուժեղ քամու հետևանքները Հայաստանում
Քամու հետևանքով ընկած ծառը վնասել է նաև Աշտարակի խճուղում գործող վերականգնողական կենտրոնի պարիսպը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Երևանի Աշտարակի խճուղու թիվ 50/8 հասցեի մոտակայքում ժամը 12։30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով ծառ է ընկել ու մեքենաներ վնասել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառն ընկել է «ՀԿԽԸ Գրացիա միջազգային վերականգնողական կենտրոն» ՍՊԸ-ի պարսպի վրա (վնասվել է մոտ 4 քմ հատված), մոտակայքում կայանած «Mercedes Benz E-200» (վարորդ՝ Հ․ Բ․) և «Nissan Teana» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաների վրա, որոնք վնասվել են։
Փրկարարները ծառը հեռացրել են տարածքից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քամու հետևանքով 10։26-11։50-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղում, Վայոց Ձորի մարզի Վայք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Գետամեջ, Մայակովսկի, Քանաքեռավան և Նոր Գեղի գյուղերում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ։
1 / 6
Ուժեղ քամու հետևանքները Հայաստանում
2 / 6
Ուժեղ քամու հետևանքները Հայաստանում
3 / 6
Ուժեղ քամու հետևանքները Հայաստանում
4 / 6
Ուժեղ քամու հետևանքները Հայաստանում
5 / 6
Ուժեղ քամու հետևանքները Հայաստանում
6 / 6
Ուժեղ քամու հետևանքները Հայաստանում
Հայաստանի գազամատակարարումը դադարեցվել է. մայր գազատարի վրա աշխատանքներ են տարվում