ԵԱՀԿ մշտադիտարկման խումբը մինչև ապրիլի 30-ը պետք է դադարեցնի գործունեությունը ԴԺՀ-ում

Որոշման մասին ԵԱՀԿ հատուկ մշտադիտարկման խմբին արդեն տեղյակ են պահել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի Sputnik. ԵԱՀԿ հատուկ մշտադիտարկման խումբը պետք է մինչև ապրիլի 30-ը դադարեցնի իր գործունեությունը ԴԺՀ-ի տարածքում։ Telegram-ում այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի ԱԳ նախարար Նատալյա Նիկոնորովան:
«Առաքելության գործունեությունը չպետք է շարունակվի Հանրապետության տարածքում, քանի որ քաղաքական իրականությունն էլ է փոխվել. Մինսկի համաձայնագրերն արդեն ակտուալ չեն, և իրավական իրականությունը փոխվել է ՌԴ կողմից ԴԺՀ–ի պաշտոնական ճանաչման շնորհիվ», - ասել է նա:
Ըստ Նիկոնովայի` այդ որոշման մասին արդեն տեղյակ են պահել ԵԱՀԿ հատուկ մշտադիտարկման խմբին, համապատասխանաբար, նրանք մինչև ապրիլի 30-ը պետք է կատարեն բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի դադարեցնեն իրենց գործունեությունը Հանրապետության տարածքում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։