Բուչայում եղածը ֆեյք էր, ինչպես Սիրիայում քիմիական զենք կիրառելու դեպքը. Պուտին

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Սիրիայում նման սադրանքներ են կազմակերպվել, ընդ որում, քիմիական զենքի կիրառման մեղադրանքներ են հնչել երկրի նախագահի հասցեին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ ուկրաինական Բուչայում եղածը նույնքան ֆեյք է, ինչպիսին Արևմուտքի կողմից կազմակերպվել էր Սիրիայում քիմիական զենքի առնչությամբ: Պուտինը նաև հայտնել է, որ Բելառուսի ղեկավարն իրեն է փոխանցել փաստաթղթեր, որոնք վերաբերում են ուկրաինական վերոնշյալ քաղաքում սադրանքներին:
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Սիրիայում նման սադրանքներ են կազմակերպվել, ընդ որում քիմիական զենքի կիրառման մեղադրանքներ են հնչել երկրի նախագահ Բաշար Ասադի հասցեին:
«Հետո պարզվեց, որ դա ֆեյք է։ Նույնպիսի ֆեյք քայլ է նաև Բուչայում եղածը»,–ընդգծել Է Պուտինը։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ–ները տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել է Կիևի մարզի Բուչա քաղաքում։ Կադրերում երևում է, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ «դիերը» շարժում են ձեռքերն ու թաքցնում վերջույթները՝ ռազմական տեխնիկայի անիվների տակ չմնալու համար։ Օպերատորի մեքենայի հայելիում կարելի է նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենան անցնում է։
Կիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է Ռուսաստանի զինվորականներին։ ԵՄ-ն սպառնում է նոր պատժամիջոցներով։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերն Ուկրաինայի իշխանությունների սադրանքն են:
Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում հայտնել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը: