Ասուլիս. «Կկարողանա՞ արդյոք խաղաղ ատոմը կանխել էներգետիկ ճգնաժամը»

Սուրեն Ազատյան
Գազն ու նավթը թանկանում են, աշխարհը կանգնած է էներգետիկ ճգնաժամի առաջ: Կարո՞ղ է միջուկային էներգիան կանխել մոտալուտ ճգնաժամը:
Sputnik
Մեծամորում մեկնարկել է Ատոմային էներգիայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության կողմից հայ գործընկերների հետ համատեղ կազմակերպված միջազգային համաժողովը՝ նվիրված խաղաղ ատոմի խնդիրներին։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ապրիլի 13-ին, ժամը 12.00-ին կայանալիք ասուլիսի ընթացքում կքննարկվի միջուկային էներգիայի դերը ժամանակակից հասարակության զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում, բանախոսները կանդրադառնան նաև Հայկական ԱԷԿ-ի կյանքը երկարաձգելու թեմային և կքննարկեն նոր ատոմակայան կառուցելու տարբերակները։
Բանախոսներ՝
Հայաստանի վետերանների կազմակերպության նախագահ, 1993-2002 թվականներին Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյան,
«Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունների միջազգային միության նախագահ Պավել Իգնատով (Ռուսաստան),
«Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության» փոխնախագահ Դմիտրի Մաքսիմովիչ (Բելառուս)։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։