Արցախում ապրիլի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվում է

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը
Ապրիլի 17-ին Սուրբ Հարության տոնն է։ Տաղավար տոնին հաջորդող օրը մեռելոց է` ննջեցյալների հիշատակության օր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Արցախի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի` մարդիկ ապրիլի 18-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 23-ին։ Տեղեկությունը հրապարակվել է Արցախի նախագահի կայքում։
«Հիմք ընդունելով «Արցախի տոների և հիշատակի օրերի մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» oրենքները՝ Արցախի կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ ապրիլի 18-ի աշխատանքային երկուշաբթին տեղափոխվում է ապրիլի 23-ը՝ շաբաթ օրը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ապրիլի 17-ին Սուրբ Հարության տոնն է։ Տաղավար տոների հաջորդ օրը մարդիկ սովորաբար այցելում են ննջեցյալների շիրիմներին։ Արցախի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով է նման որոշում կայացրել։