Արայիկ Հարությունյանն անհրաժեշտ է համարում Արցախում տնտեսական ռեսուրսների օգտագործումը

Արցախի նախագահն Ասկերանում քննարկել է նաև ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և տեղի ակտիվի հետ քննարկումների ժամանակ անդրադարձել է ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում պարենային անվտանգության ու զբաղվածության ապահովման հրամայականին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հարությունյանը շեշտել է, որ անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվացնելու, անմշակ հողատարածքները և, առհասարակ, բոլոր հնարավոր տնտեսական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։
Քննարկվել են հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, անվտանգության ապահովմանն առնչվող, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք հարցեր։
Արցախի պետական կառավարման համակարգը լուրջ փոփոխությունների կարիք ունի. Աբրահամյան
Նախագահ Հարությունյանը լսել է բնակիչների մտահոգություններն ու կարծիքները, հանձնարարականներ տվել պատասխանատու անձանց առաջիկա անելիքների ուղղությամբ։