ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում զինվորական պարտքը կատարելիս զոհվել է Մոզդոկի շրջանի Նովո-Գեորգիևսկի գյուղի բնակիչ, 22-ամյա Գեորգի Էփրիկյանը, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է КрыляьТV-ն։
Նշվում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում այսօրվա դրությամբ Հյուսիսային Օսիայի 45 զինծառայողներ են զոհվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք` զոհվել է Մոզդոկի բնակիչ, 27-ամյա Հակոբ Ղազարյանը։ Հակոբը ծնվել էր 1995 թվականին, նա ՌԴ զինված ուժերի ծառայող էր։
Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը հայտնել էր, որ Ուկրաինայի դեպքերի հետևանքով 15 հայ է զոհվել։ Նրանցից 10-ը խաղաղ բնակիչներ են, 5-ը` զինվորականներ։ Մինչ պատերազմը Ուկրաինայում 350 հազար հայ էր բնակվում, նրանցից 50 հազարը` Կիևում։ Մկրտչյանը չգիտի, թե քանի հայ է լքել Ուկրաինան, բայց ենթադրում է, որ հիմա հայերի թիվը կրկնակի նվազել է։