ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ճապոնիայում հայտնաբերվել է «Օմիկրոն» մանրէահիմքի նոր տեսակով վարակվելու առաջին դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ճապոնական NHK հեռուստաալիքին։
Ըստ լրատվամիջոցի ` XE վիրուսը հայտնաբերվել է Տոկիոյի մերձակայքում գտնվող «Նարիտա» օդանավակայանի կարանտինային կետում՝ ԱՄՆ-ից եկած 30-ամյա կնոջ մոտ։ Գենետիկական անալիզը պարզել է, որ դա «Օմիկրոնի» նոր տեսակ է։
Բժիշկներն առանձնացնում են երեք տարբեր տեսակներ, որոնք առաջացել են կորոնավիրուսի տարբեր մանրէահիմքերի՝ XD, XE և XF մուտացիաների արդյունքում։ XD և XF մանրէահիմքերը «Դելտայի» և «Օմիկրոնի» BA.1 տարբերակների համակցություն են, իսկ XE-ն` BA.1 և BA.2 տարբերակների:
Առողջության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ XE տեսակն ամենավարակիչն է համավարակի պատմության մեջ։