Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել

Ներկա է եղել ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Ապրիլի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։
Տեղեկությունը հայտնում են պաշտպանական գերատեսչության լրատվական ծառայությունից։
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել
Ըստ ուղղությունների՝ զեկույցներ են ներկայացվել ձմռան ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև նախանշվել առաջիկա ծրագրերը։
Խորհրդակցության արդյունքներով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։