ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Sputnik Meedia-ի նախկին գլխավոր խմբագիր Ելենա Չերիշևային դատարանի որոշմամբ արգելել են դուրս գալ Էստոնիայից:
Էստոնիայի իշխանություններն անցած շաբաթ ազատ էին արձակել Չերիշևին, որին հատուկ ծառայությունները ձերբակալել էին ապրիլի 6-ին՝ իբր խաղաղության դեմ կատարված հանցագործության, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների խախտման կասկածանքով:
«16-ժամյա խուզարկությունից հետո ինձ տարան կալանավայր (քննչական մեկուսարան)։ Հետո` հարցաքննության, հետո դատարանում դատախազը երկու ամիս կալանք պահանջեց։ Հաջորդ օրը դատավորը որոշում կայացրեց երկրից դուրս գալու արգելք սահմանել, արգելված է նաև տունը լքել ավելի քան երեք օրով», - հայտնել է Չերիշևան։
Նրա խոսքով՝ «այժմ ամեն ինչ առգրավվել են՝ տեխնիկա, հեռախոսներ, կանխիկ գումար», – նշել է Չերիշևան։
Ելենա Չերիշևան և նրա ամուսինը՝ Մատի-Դմիտրի Տերեստալը ձերբակալվել են Էստոնիայի հատուկ ծառայությունների կողմից ապրիլի 6-ին՝ տանը ութժամյա խուզարկությունից հետո: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Տալլինից պահանջել էր անհապաղ ազատ արձակել խմբագրին, ապահովել նրա իրավունքներն ու ազատությունները:
Չերիշևայի ամուսինը նույնպես ազատ է արձակվել ձերբակալման պահից 48 ժամ անց:
Մարտի սկզբին Էստոնիայի Sputnik Meedia տեղեկատվական ինտերնետ պորտալը տեղեկացրել էր էստոնական բանկերի և իշխանությունների կողմից ճնշումների և սահմանափակումների, ինչպես նաև իր աշխատակիցների հասցեին սպառնալիքների պատճառով աշխատանքի դադարեցման մասին: Ինչպես այն ժամանակ հայտարարել է գլխավոր խմբագիր Ելենա Չերիշևան, մեկ տարվա ընթացքում Էստոնիայի բանկերը սառեցրել են աշխատակիցների աշխատավարձերը և փակել Sputnik Meedia-ի հաշիվները՝ «փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ալկոհոլի ապօրինի վաճառքի» կասկածների հիման վրա: