«Սիրելի ռուսաստանցիներ» արտահայտությունն այլ կերպ էր թարգմանում․ «Google»-ը շտկել է սխալը

«Google» ընկերություն
«Google Translate» ծառայության աշխատանքում ռուսատյաց խախտում է հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. «Google»-ը շտկել է իր «Google Translate» ծառայության սխալը, որի պատճառով Ռոսկոմնադզորը պահանջով դիմել էր ընկերությանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Սխալը շտկվել է»,- ասել է Google-ը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցմանը։
Ավելի վաղ, ինչպես հայտնել էր Ռոսկոմնադզորը, «Google Translate» ծառայության աշխատանքում ծայրահեղական բնույթի խախտում էր հայտնաբերվել։ Երբ թարգմանության համար մուտքագրվում էր «dear Russians» (սիրելի ռուսաստաններ) արտահայտությունը, ծառայությունն օգտատերերին մեխանիկորեն առաջարկում էր այն փոխարինել «dear Russians» (մեռած ռուսաստաններ) տարբերակով։ Ավելին` այլ ազգություններին վերաբերող որոնման հարցումների դեպքում նման առաջարկներ չէին արվում։
Ռոսկոմնադզորը «Google»-ից պահանջել էր անհապաղ միջոցներ ձեռնարկել իր ծառայություններից ռուս օգտատերերի դեմ ուղղված սպառնալիքները բացառելու համար։
Նոր առաջխաղացում չի եղել. Արցախում հերքում են Սարդարաշենի մասին հրապարակումները