Պուտին–Նեհամեր զրույցը կարճ է տևել` հաշվի առնելով այսօրվա չափանիշները. Պեսկով

Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակը չի մեկնաբանել Պուտինի հետ հանդիպումից հետո լավատեսության բացակայության մասին Ավստրիայի կանցլերի հայտարարությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի զրույցը վերջին ժամանակների չափանիշներով կարճատև է եղել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հանդիպումը կայացել է Պուտինի մերձմոսկովյան նստավայրում՝ մամուլի համար փակ ռեժիմով։ Ավստրիական լրատվամիջոցների տվյալներով՝ նրանք զրուցել են 90 րոպե։

«Զրույցը կարճատև է եղել։ Կարճատև՝ այսպես ասած վերջին ժամանակների չափանիշներով»,- ասել է նա։

Հանդիպումից հետո լավատեսության բացակայության մասին Ավստրիայի կանցլերի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան Պեսկովը նշել է, որ առայժմ ծանոթ չէ բանակցությունների արդյունքներին և ոչինչ չի կարող ասել:
Պուտինի հետ կոշտ բանակցություններ են եղել. Ավստրիայի կանցլեր
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 47–րդ օրը։