ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Ֆրանսիայի ՆԳՆ-ի վերջին ընդհանուր տվյալներով՝ ձայների 97 տոկոս հաշվարկից հետո գործող նախագահ Էմանուել Մակրոնը պահպանում է առաջատարի դիրքերը պետության ղեկավարի ընտրություններում՝ հավաքելով 27,6 տոկոս ձայն։ Աջ «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին լը Պենը զբաղեցնում է երկրորդ տեղը (23,41 տոկոս), ձախ «Չհնազանդված Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը՝ երրորդ (21,95 տոկոս)։
Ընտրությունների առաջին փուլին ընտրողների մասնակցությունը կազմել է 74,84 տոկոս։
Թեկնածուներից ոչ մեկը 50%-ից ավելի ձայն չի ստացել, իսկ դա նշանակում է, որ ապրիլի 24-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը։ Նշենք, որ հինգերորդ Հանրապետության 60-ից ավելի տարիների ընթացքում ոչ մի նախագահական ընտրություն մեկ փուլով չի անցկացվել։
Նախագահական այս ընտրություններում առաջադրվել է 12 թեկնածու։ Նրանց թվում են գործող նախագահ Էմանուել Մակրոնը, ծայրահեղ աջ Ազգային ասոցիացիայից Մարին Լը Պենը, Ֆրանսիայի անհնազանդ ձախ կուսակցության ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելենշոնը, Անն Իդալգոն` «սոցիալիստներից» (Օլանդի և Միտերանի ուժը, Փարիզի քաղաքապետը), Էրիկ Զեմմուրը, Կոմունիստական կուսակցությունից Ֆաբիեն Ռուսելը և այլք։
Նախագահական մրցավազքից դուրս մնացած թեկնածուների մեծ մասը կողմնակիցներին կոչ է արել երկրորդ փուլում աջակցել Էմանուել Մակրոնին։