Լեհերը գրավել են ՌԴ դիվանագիտության սեփականություն հանդիսացող շենքը. ՌԴ դեսպան

Լեհաստանի պետական գանձարանի շենքը. Արխիվային լուսանկար
Շենքը գրավելու պատճառով ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Լեհաստանի ԱԳՆ–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Վարշավայի իշխանությունները զբաղեցրել են ՌԴ դիվանագիտության սեփականություն հանդիսացող շենքը, ռուս լրագրողներին է հայտնել ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր առավոտյան Վարշավայում` Սոբեսկու 100 հասցեում գտնվող դիվանագիտական սեփականություն հանդիսացող շենք են ժամանել դատական կարգադրիչներն ու պահանջել այդ օբյեկտը հանձնել Լեհաստանի պետական գանձարանին` ի դեմս Վարշավայի քաղաքապետարանին։ Այնտեղ է ժամանել դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավարը, որը հայտարարել է, որ սա ՌԴ դիվանագիտական առաքելության օբյեկտ է, և հետևաբար, մենք համաձայնություն չենք տալիս այն Լեհաստանի իշխանությունների կողմից գրավելուն։ Այնուամենայնիվ, մեր բողոքն անտեսել են։ Լեհ ներկայացուցիչները գործիքով կտրել են դարպասի կողպեքները ու զբաղեցրել օբյեկտը», – ասել է Անդրեևը։
Լեհաստանում ՌԴ դեսպանատունը միջադեպի հետ կապված բողոքի նոտա է հղել այդ երկրի ԱԳՆ–ին։