Խորվաթիան արտաքսում է ՌԴ դեսպանության աշխատակիցներին. ԱԳՆ–ն հաստատում է

Ռուսական կողմը կպատասխանի Խորվաթիայի որոշմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Խորվաթիան արտաքսում է ՌԴ դեսպանատան 18 դիվանագետի և 6 վարչատեխնիկական աշխատակցի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ–Ռադմանը հայտարարել էր, որ Զագրեբը Ուկրաինայի դեպքերի պատճառով կարտաքսի ՌԴ մի քանի դիվանագետի։

«Հաստատում ենք, որ դեսպանին (Անդրեյ Նեստերենկո) կանչել են ԱԳՆ և երկրից մի քանի դիվանագետի դուրս բերելու պահանջով բողոքի նոտա ներկայացրել», – գործակալությանը հայտնել են ՌԴ դեսպանությունից։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ասել է, որ ՌԴ–ն համապատասխան արձագանք կտա ՌԴ դիվանագետների և դեսպանատան անձնակազմի աշխատակիցների արտաքսմանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 47–րդ օրը։