ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ապրիլի 12-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ուժգին քամի։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է` կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:
Իսկ ապրիլի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: