Վիկտորյա Նիկիֆորովա, ՌԻԱ Նովոստի
Ռուսաստանի հակառակորդներն այլևս չեն ձևացնում, թե գործընկերներ են։ Պատժամիջոցների մասին ազնվորեն ասում են, որ դա նույն զենքն է, ինչ սթինգերներն ու պանցերֆաուստները։ Ռուսաստանից բացեիբաց գումար են գողանում հաշիվներից, գողանում են Եվրոպայում՝ տները, ցուցահանդեսներից՝ նկարները։ Անհամբերությամբ սպասում են հերթական արյունալի ուկրաինական ֆեյքին, որ այդ առիթով նոր հարձակում սկսեն։
Այս պատերազմում վունդերվաֆֆեն (փոխաբերաբար՝ սուպեր-զենք – խմբ.) «Մեծ Բերտայի» տնտեսական նմանօրինակը պետք է դառնար ԵՄ երկրների համաձայնեցված հրաժարումը ռուսական գազից ու նավթից։ Բայց ինչ-որ բան սխալ գնաց։ Ամերիկացիների համար հեշտ է հրաժարվել ռուսական ածխաջրածիններից, նրանք գոնե իրենց սեփական ածխաջրածիններն ունեն։ Էներգադեֆիցիտային Եվրոպան բոլորովին այլ վիճակում է։ Գլխավոր ռիսկերը կրում է ԵՄ տնտեսության շոգեքարշը՝ Գերմանիան։
«Դա կլիներ աղետ, որն աներևակայելի էր դեռ մի քանի ամիս առաջ, սակայն այսօր այն միանգամայն իրական տեսք ունի», - այսպես է նկարագրում ռուսական գազից հնարավոր անջատումը էլեկտրատեխնիկա արտադրող արևմտյան գերմանական ընկերության սեփականատերը:
Նա հատուկ խնդրել է Guardian թերթի լրագրողներին մամուլում չհիշատակել ո՛չ իր ազգանունը, ո՛չ էլ ընկերության անունը։ Գործարարը խոստովանել է, որ առանց ռուսական գազի, ինչպես նաև նիկելի և ալյումինի, իր հարյուրամյա ընկերությունն անմիջապես կսնանկանա:
«Օր X»՝ այսպես են գերմանացիներն անվանում այն պահը, երբ իրենց երկիրը կդադարի ռուսական գազ ստանալ։ Գերմանիայի համար տարեկան հիսուն միլիարդ խորանարդ մետր գազ, Ռուսաստանի համար օրական երկու հարյուր միլիոն եվրո, այսպիսին է իրավիճակը։ Բայց դա միայն սկիզբն է։ Վտանգի տակ է հայտնվել Գերմանիայի ողջ արդյունաբերությունը, իսկ չէ՞ որ հենց դա է առաջ քաշում Եվրամիությանամբողջ տնտեսությունը։
Պատմության հեգնանք է։ Լեգենդար գերմանական կորպորացիաները՝ «Կրուպ» և «Տիսեն», «Bauer» ու «BASF», հարստացել են Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Կա մի հայտնի կարծիք, որ դրանք մասնակցել են պատերազմի հրահրմանը։
Գերմանական պետության հերթական պարտությունից հետո այդ բոլոր կորպորացիաները մի փոքր ռեբրենդինգ էին անում, փոխումէին թոփ-մենեջերներինու հաջողությամբ շարունակում իրենց գործունեությունը:
Մարդկությունը փորձում էր չհիշել, որ Կրուպի արտադրած զենքից սպանվել են միլիոնավոր խորհրդային զինվորներ, իսկ Բաուերը ֆինանսավորելէ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում մարդկանց վրա անցկացվող փորձերը։ Բայց երբեք Գերմանիայի խոշորագույն կորպորացիաները ռիսկի չեն դիմել այնպես, ինչպեսայսօր՝ Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմում։
Գերմանիայում արդեն գործողությունների երեք ծրագիր է մշակվել՝ Ռուսաստանից գազի մատակարարումների անջատման դեպքում։ Դրանցից յուրաքանչյուրում էներգիայի մատակարարման առաջնահերթությունը ամրագրված է հիվանդանոցներում ու դեղագործական ընկերություններում: Հետո գալիս են բնակելի տները, գերմանացիները կսառչեն հանուն Ուկրաինայի, բայց, այնուամենայնիվ, ցրտից չեն մահանա։ Իսկ ահա գազի մատակարարումը բիզնեսին բոլորից շուտ կդադարեցնեն։ Ի՞նչ կստացվի դրանից։
Արտադրությունները կսկսեն սնանկանալ, միլիոնավոր մարդիկ առանց աշխատանք կմնան։ Այս ամենը էներգիայի, սննդի, բնակարաններիվարձակալության աճող գների ֆոնին։ Քաղաքավարի ասած՝ Եվրոպայի խոշորագույն տնտեսությանը ռեցեսիա է սպասում։«Անկեղծ ասած, — Guardian-ին տված հարցազրույցում խոստովանում է BASF-ի ղեկավար Մարտին Բրուդերմյուլերը, - դա կարող է հանգեցնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից վատթարագույն ճգնաժամի ու վերջ դնել մեր բարգավաճմանը»:
Դե ինչ, Ռուսաստանը կարող է այստեղ կիրառել իր վունդերվաֆֆեն և, չսպասելով գերմանացիներին, կտրել նրանց գազը։ Պետդումայում արդեն նման կոչեր են հնչում։ Ի՞նչ հետևանքներ դա կունենա Գերմանիայի համար։
Բնականաբար, սնանկացած գործարարները, աշխատանքը կորցրած գերմանացիները փողոց դուրս կգան։ Այնտեղ, սակայն, նրանց կսպասեն ուկրաինացի փախստականները, որոնք կբացատրեն, թե ինչու նրանք պետք է սովամահ լինեն և մրսեն։ Իսկ եթե չկարողանան, գործի կանցնեն ուժայինները։ Ոստիկանության շներ, ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ՝ վերջին տարիներին Եվրոպայում վարժվել են ցրել ցանկացած, նույնիսկ ամենալայնածավալ ցույցերը։ Բողոքի ցույցերն անողոք ձևով կցրեն ու կճնշեն, որ քաղաքացիները չհամարձակվեն քթները դուրս հանել։
Իրավիճակը կբարդացնի նաև Աֆրիկայից և Ասիայից ապօրինի ներգաղթյալների անխուսափելի «աշնանային զորակոչը»։ Բախվելով սովի սպառնալիքին՝ նրանք փախչելու են հյուրընկալ Եվրոպա, առաջին հերթին՝ Գերմանիա։ Ուրեմն, նրանց հետ նույնպես պետք է կիսվել և՛ մթերային կտրոններով, և՛ գործազրկության նպաստներով։ Իսկ եթե բյուրգերը փորձի նրանց դեմ բողոքել, հենց միգրանտից էլ պատասխան կստանա։ Դա նրանց մոտ հեշտ է ստացվում։
Որոշ ժամանակ Գերմանիայի կառավարությունը կարող է փողով զսպել ժողովրդական զայրույթը։ Բայց տպագրական մեքենան դեռ 2020 թվականից աշխատում է ամբողջ հզորությամբ, գնաճը եվրոյի գոտում առանց դա էլ ռեկորդներ է սահմանում։ Մի տարուց այդ արժույթն ինչի՞ կվերածվի։
Հասկանալի է, որ գերմանացի քաղաքական գործիչներից պետք չէ բացատրություն պահանջել։ Նրանք հստակ կատարում են Վաշինգտոնի հրահանգները։ Բայց ինչո՞ւ է լռում լեգենդար գերմանական բիզնեսը, համաշխարհային տնտեսության գեղեցկությունն ու հպարտությունը։
Բանն այն է, որ գերմանական բիզնեսների հսկայական մասը ԱՄՆ-ում վաճառքի շուկա ունի։ Մանիպուլյացիայի ենթարկելով դրա հասանելիությունը՝ Վաշինգտոնը կարող է ինչ ասես պահանջել գերմանացի կապիտալիստներից։ Դա աշխարհի ամենահարուստ շուկան է, շահերն այստեղ ակնհայտ են։ Գերմանացիները կարող են, ատամները սեղմելով, մի կերպ դուրս գալ Ռուսաստանից, բայց ամերիկյան սպառողին կորցնելը շատերի համար մահացու կլինի։
Գերմանացիների մեկ այլ հույսն այն է, որ հին ասացվածքի համաձայն՝ «քանի չաղը նիհարում է, նիհարը մահանում է»։ Այստեղ «նիհարը» հենց Ռուսաստանն է։ Հաշվարկ է արվում, որ ՌԴ տնտեսությունը ավելի շուտ կկոտրվի, քան գերմանականը։ Ածխաջրածինների գնորդների փոփոխումը հսկայական նոր ներդրումներ կպահանջի։ Գների ու գործազրկության աճը սոցիալական ցնցումներ կառաջացնի։
Գերմանական ամենահրապուրիչ երազանքներում Ռուսաստանը տնտեսական պատերազմի արդյունքում կբաժանվի մասերի, կհանձնի իր միջուկային զինանոցը, և այդ ժամանակ բաղձալի ռուսական գազը (ինչպես նաև նավթն ու նիկելը, ալյումինն ու ալմաստները) Գերմանիա կգնան ընդհանրապես «անհատույց, այսինքն՝ անվճար»։ Սա տպավորիչ ավար է, դրա համար արժե պայքարել՝ սառչել տներում, ցնցուղ չընդունել, տավարի փոխարեն մորեխներ ուտել։
Իզուր չէ, որ Եվրոպայի բնակչությանն այդքան երկար վարժեցրել են Գրետա Թունբերգ սարսափելի աղջկա օգնությամբ։ Հիշու՞մ եք բոլոր այդ հրաշալի ծրագրերը կապված օրը երկու անգամ հաց ուտելու, շաբաթը մեկ լողանալու, բացառապես հեծանիվով տեղաշարժվելու հետ։ Այո, այո, դա «Մեծ ռեսթարտն է»։ Այն ներկայացնում էին որպես գլոբալ տաքացման դեմ պայքար։ Այսօր պարզվում է, որ պարզապես ոսկե միլիարդին վարժեցնում էին Ռուսաստանի դեմ պատերազմելուն։
Սա, ըստ էության, շատ ճնշող է՝ աշխատանքից չջեռուցվող բնակարան վերադառնալ ու ընթրիքին սոյայի միս եփել։ Միակ բանը, որ կարող է սատարել շարքային բյուրգերին այս պայմաններում, ռուսների հանդեպ ատելությունն է։ Այն, ըստ դոկտոր Գեբելսի լավագույն պատգամների, այսօր տարածում են եվրոպական ԶԼՄ-ները՝ տրանսազգային ընկերությունների հսկողության ներքո:
Հայտնի գերմանական կոնցեռնների սեփականատերերը, տնտեսական պատերազմի վառարանի մեջ նետելով իրենց համաքաղաքացիներին, երազում են, ինչպես միշտ, նրանց թիկունքում մնալ։ Այո, Գերմանիայի փոքր ու միջին բիզնեսը Ռուսաստանից գազի անջատումից հետո գրեթե դատապարտված է: Բայց կորպորացիաները անվտանգության պաշարներ ունեն։ Նրանք մտադիր են իրենց սպառողների վրա բարդել աճող ծախսերի բեռը։ Բայց որքա՞ն ժամանակ նրանք կարող են բարձրացնել գներն ու արդյոք դա ամբողջական սնանկությամբ չի ավարտվի։
Ըստ էության, տնտեսական «Ստալինգրադը», որը ծավալվում է մեր առջև, նույնիսկ երկրների դիմակայություն չէ, դա երկու արժեքների հակամարտություն է։ Պայմանականորեն ասած՝ գազը կռվում է դոլարի դեմ կամ ռեսուրսները՝ արժույթների դեմ։
Գերմանիան Ռուսաստանի դեմ նման դիմակայության մաքուր օրինակ է։ Ռուսաստանի մոտ պաշարների հարցում ամեն ինչ կարգին է։ Եթե պետք է, այն կարող է իր քաղաքացիներին սննդով ու ջեռուցմամբ ապահովել։ Այո, ինչ-որ բանից պետք կլինի հրաժարվել։ Տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կընթանա, բայց առայժմ ամեն ինչ նորմալ է։
Գերմանիայում տնտեսությունը հենց այն է, որը Ռուսաստանին վերջին կես դարի ընթացքում որպես օրինակելի են ներկայացնել։ Բարձր տեխնոլոգիաներ, արդյունաբերական արտադրություն, ծառայությունների ոլորտ, ամեն ինչ հիանալի է։ Մենակ թե մի պահ կա՝ էներգիայի հզոր դեֆիցիտ։ Փականի մի շրջադարձ, և այս բարդ, դարերով ստեղծված կառույցը փլուզվելու է, ինչպես քարտերի տնակը, ու իր հետևից քաշելու է Եվրոպայի մյուս երկրների տնտեսությունները։
«Ստալինգրադը», իհարկե, զուտ փոխաբերություն է։ Բայց տնտեսական պատերազմի ճակատամարտերը կարող են կործանել նույնիսկ ավելի շատ մարդկանց, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի ճակատամարտերը։