Հայտնի է` ռուսաստանցի գեղասահորդուհիներից ով է ամենից շատ գումար վաստակել

Գեղասահորդներ
Բոլոր գեղասահորդուհիները, որոնք ոչ միայն լավ են սահում, այլև լավ գումար են վաստակում, Էթերի Տուտբերիձեի թիմից են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. «ԿՊ սպորտ»–ը հաշվել է, թե ՌԴ–ն ներկայացնող գեղասահորդուհիներից ով է ավելի շատ գումար վաստակել միջազգային մրցաշարերից։
Ըստ այդ հաշվարկի՝ Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող գեղասահորդուհիների վարկանիշի առաջատարը 15-ամյա Կամիլա Վալիևան է: Նրա ընդհանուր եկամուտը կազմել է 111,3 հազար դոլար։ Երկրորդ տեղում Աննա Շչերբակովան է (102,9 հազար դոլար) ։ Երրորդ հորիզոնականում Ալեքսանդր Տրուսովան է, որի եկամուտը 61,2 հազար դոլար է կազմել։
Վալիևան մասնակցեց Պեկինի օլիմպիական խաղերին և օգնեց հավաքականին ոսկե մեդալ նվաճել թիմային մրցաշարում: Սակայն դրանից հետո նա դոպինգային սկանդալի մեջ հայտնվեց։
Չնայած աղմկահարույց պատմությանը` Վալիևան մասնակցեց նաև անհատական մրցաշարին և զբաղեցրեց չորրորդ տեղը:
Վալիևան հայտնի մարզիչ Էթերի Տուտբերիձեի սաներից է: