Հայաստանը կմասնակցի ԱՊՀ երկրների ՀՕՊ կոմիտեի նիստին

ՀՕՊ ուժերի զորավարժություն. Արխիվային լուսանկար
Նիստին կմասնակցեն նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ երկրների ՀՕՊ կոմիտեի նիստին, որը տեղի կունենա ապրիլի 12-ին Ղազախստանի Շիքմենտ քաղաքում։
Նիստին կմասնակցեն նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները:
Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված են մասնակից երկրների ՀՕՊ-ի կատարելագործման ու բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդման հարցերը:
Կքննարկվեն հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի կատարելագործման ու բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդման հարցերը, կամփոփվեն համակարգող կոմիտեի ու դրա աշխատանքային մարմինների անցած տարվա գործունեության արդյունքները, կորոշվեն առաջիկա շրջանի խնդիրները։