ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 142 685 անձ, առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 1 117 714 է, իսկ ամբողջապես պատվաստվել է 982 752 քաղաքացի։
Բացի այդ, քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ բուստեր դեղաչափ ստանալ։ Նրանց թիվը 39199 է։
Նշենք, որ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ», «Մոդեռնա» («Սպայկվաքս») և «Pfizer» պատվաստանյութերով։