Ֆրանսիան անցանկալի անձ է հայտարարել ՌԴ ևս 6 դիվանագետի

Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է դեսպանատան ներկայացուցչին, որպեսզի նրան տեղեկացնի որոշման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի ԱԳՆ-ն ՌԴ ևս վեց ռուս դիվանագետի է «պերսոնա նոն գրատա» հայտարարել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Երկար հետաքննությունից հետո Ներքին անվտանգության գլխավոր վարչությունը (DGSI) ապրիլի 10-ին գաղտնի գործողություն է բացահայտել, որը ռուսական հատուկ ծառայություններն իրականացրել են մեր տարածքում։ ՌԴ 6 գործակալներ, որոնք գործել են դիվանագիտական քողի տակ և որոնց գործունեությունը հակասում է մեր ազգային շահերին, անցանկալի անձ են հայտարարվել», - ասված է Ֆրանսիայի գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն այսօր կանչել է դեսպանատան ներկայացուցչին, որպեսզի նրան տեղեկացնի որոշման մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 47–րդ օրը։