Ֆիլիպիններում սողանքների հետևանքով 14 մարդ է զոհվել

Agaton փոթորկի պատճառով 136,3 հազար մարդ լքել են իրենց տները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Առնվազն 14 մարմին է հայտնաբերվել Ֆիլիպինների մի քանի շրջաններում, որտեղ ավելի վաղ Agaton արեւադարձային փոթորկի պատճառով սողանքներ են տեղի ունեցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CNN Phillipines–ին։
Աղբյուրի տվյալներով` երկու մարդ փրկվել են, 6-ը անհետ կորած են համարվում, ևս 16-ը վնասվածք են ստացել։
ԶԼՄ–ները գրում են, որ Agaton փոթորիկը 136,3 հազար մարդու ստիպել է լքել իրենց տները, և 3717 ընտանիք ապաստան են գտել տարհանման կենտրոններում։
Հնարավոր է` ծառեր կոտրվեն, տանիքներ վնասվեն. Հայաստանում ուժգին քամի է սպասվում
Ֆիլիպիններում այս տարի սա առաջին ցիկլոնն է` 60 կմ/ժ քամու արագությամբ, սակայն անձրևները սողանքների պատճառ են դարձել։
Ֆիլիպինների օդերևութաբանները հետևում են նաև Malakas արևադարձային փոթորկին, որը վաղն օրվա առաջին կեսին որոշ ժամանակ կգտնվի Ֆիլիպինների տարածքում։