ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Եվրահանձնաժողովը (ԵՀ) Ռուսաստանի կողմից հավաստագրված 21 ավիաընկերություններ ներառել է Եվրամիության օդային անվտանգության ցուցակում, որը ենթադրում է միության ներսում թռիչքների սահմանափակումներ։ Տեղեկությունը հայտնում է Եվրահանձնաժողովը։
«Հանձնաժողովը թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցանկը, որն այն ավիաընկերությունների ցանկն է, որոնց վրա տարածվում է Եվրոպական միությունում գործողությունների կամ շահագործման սահմանափակումների արգելքը, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին: Այդ թարմացումից հետո 21 ավիաընկերություն, որոնք հավաստագրված են Ռուսաստանում, մտնում են ԵՄ օդային անվտանգության ցուցակի մեջ», - նշված է հաղորդագրության մեջ ։
Ավելի վաղ Եվրամիությունը պատժամիջոցների շրջանակում երկինքը փակել էր ռուսական ինքնաթիռների համար։