Երգչուհի Մաքսիմը հիվանդությունից հետո առաջին անգամ մենահամերգ կտա

Երգչուհի Մաքսիմը. Արխիվային լուսանկար
Երգչուհին հայտարարել է, որ համերգը կկայանա Մոսկվայում հունիսի կեսերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայտնի երգչուհի Մաքսիմը (Մարինա Աբրոսիմովան) երկարատև հիվանդությունից և վերականգնումից հետո հունիսի 17-ին նախատեսում է հանդես գալ առաջին մենահամերգով։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։
«Ուզում եմ ձեզ ուրախ նորություն հայտնել. մոտ մեկ տարի անց ես վերջապես կտեսնեմ ձեզ իմ առաջին մենահամերգին։ Այն կկայանա հունիսի17-ին ВДНХ–ի Կանաչ թատրոնի բեմում»,– գրել է նա։
Երգչուհին հիվանդանոց էր տեղափոխվել անցած տարվա հունիսին, մի քանի ամիս այնտեղ է անցկացրել` միացված թոքերի արհեստական շնչառության սարքին, մի քանի շաբաթ գտնվել է արհեստական կոմայի մեջ։