ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ամսաթիվը դեռ չի որոշվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա պատասխանել է լրագրողների հարցին, թե հայտնի է արդյոք ուղերձի անցկացման օրը։ «Ոչ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Մարտին Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահն անպայման կդիմի ուղերձով, պարզապես օրը «մի փոքր աջ է տեղաշարժվում»։
Ռուսաստանի Դաշնության նախագահի ուղերձը ծրագրային իրավաքաղաքական փաստաթուղթ է, որն արտահայտում է ՌԴ նախագահի տեսլականը երկրի զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ: Իր մեջ ներառում է ինչպես քաղաքական, տնտեսական, գաղափարական բնույթի դրույթներ, այնպես էլ խորհրդարանի օրինաստեղծ աշխատանքին վերաբերող կոնկրետ առաջարկություններ։