Դոնեցկի մարզում հրթիռներով ոչնչացվել է նացիստների ճամբարը և «Տոչկա–Ու»–ի կայանքը. ՌԴ ՊՆ

Իգոր Կոնաշենկով
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական ՀՕՊ միջոցները ուկրաինական Սու-27 կործանիչ են խոցել օդում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Դոնեցկի մարզում օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է ուկրաինական նեոնացիստական «Աջ սեկտոր» ահաբեկչական կազմակերպության հենակետային ճամբարը և ուկրաինական «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի արձակման կայանքը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով` Չասով Յարի մոտ «Կինժալով» ոչնչացվել է ուկրաինական զորքերի խմբավորման հրամանատարական կետը։
«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով Դնեպրոպետրովսկի մարզի Սինելնիկովո բնակավայրի շրջանում ուկրաինական օդային ուժերի Սու-27 կործանիչ է խոցվել օդում»,– ասել Է գեներալը:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է ուկրաինական 42 ռազմական օբյեկտ, համազարկային կրակի 2 ռեակտիվ համակարգ` ստորգետնյա թաքստոցում, և շուրջ 40 ազգայնական: Բացի այդ, Կոնաշենկովի խոսքով, Պոպասնայա, Նովոզվանովկա և Զոլոտոյե բնակավայրերի շրջաններում ոչնչացվել են ուկրաինական 24-րդ մեքենայացված բրիգադի և տարածքային պաշտպանության բրիգադի 2 վաշտային խմբեր՝ մինչև 300 գրոհայիններ և ավելի քան 50 մարտական մեքենաներ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 47–րդ օրը։