Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին
Հայկական կողմը բազմիցս հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսման օգտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից և հավելում, որ մանրամասներ կտրամադրեն ավելի ուշ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Հայկական կողմը բազմիցս հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հարցով խաղաղ գործընթացի վերսկսման օգտին։
Մինչդեռ ապրիլի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պարզ չէ, թե ինչ կլինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակի հետագա ճակատագիրը: Նրա խոսքով՝ նման անորոշության պատճառը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումն է, որոնք հրաժարվել են համագործակցել ՌԴ-ի հետ նաև այդ ձեւաչափով: