Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Նա այդ պաշտոնում փոխարինելու է Սասուն Մկրտումյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Կամսար Բաբինյանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար: Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ լուրը հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Մինչ այս Կամսար Բաբինյանը զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը:
Մետրոյի Աջափնյակ կայարանը` ճոխություն. ինչ լուծումներ է Երևանի համար առաջարկում քաղաքապետը
Հիշեցնենք` ապրիլի 6-ին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դադարեցնում է լիազորությունները։
Սասուն Մկրտումյանը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 1-ին։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Նախկինում աշխատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնում (ԳԹԿ):