ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանն ազատվել է պաշտոնից

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա նախարար է նշանակվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արմեն Փամբուխչյանն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Համապատասխան որոշումը հրապարակել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,–ասվում է վարչապետի համապատասխան որոշման մեջ։
Հիշեցնենք, որ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը մարտի 31-ին 2 ամսով կալանավորվեց. նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։
Ապրիլի 1-ին Փիլոյանն ազատվեց պաշտոնից։ Դրանից հետո մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հենց Փամբուխչյանն էլ փոխարինելու է Փիլոյանին։