Ուկրաինայի` ԵՄ–ին անդամակցելու գործընթացը պետք է արագացնել. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրոպական Միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթնաժողովում (15 դեկտեմբերի, 2021թ)․ Բրյուսել. Արխիվային լուսանկար
Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել ԵՄ երկրների իշխանություններին պատրաստ լինել ոչ սովորական որոշումների ընդունմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ սովորաբար երկրի անդամակցության գործընթացը ԵՄ-ին երկար տարիներ է տևում, սակայն Ուկրաինայի դեպքում միության անդամները պետք է պատրաստ լինեն այդ գործընթացն արագացնելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի համար ամենակարևորն այն է, որ ինքը որոշի, թե ինչ է ուզում անել ապագայում, ինչպես է ցանկանում կառուցել իր երկիրը։ Նա ցանկանում է անդամակցել Եվրամիությանը»,– ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Ֆոն դեր Լյայենը նաև ԵՄ երկրների իշխանություններին կոչ է արել պատրաստ լինել արտասովոր որոշումներ կայացնել:
Այսպես է նա մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպումը և Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար հարցաթերթով ծրարը նրան փոխանցելը: Նրա խոսքով՝ հարցաթերթիկը հիմք կդառնա առաջիկա ամիսների քննարկումների համար:
Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության հայտի քննարկումն առայժմ հետաձգել են մինչև ամառ, սակայն, Զելենսկու խոսքով, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության օգտին արդեն հանդես են գալիս Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը:
Ոչ մի թեկնածու երկիր չի կարող ավելի մեծ ներդրում ունենալ ԵՄ–ում, քան Թուրքիան. ԱԳՆ