Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Ժուկովսկու օդանավակայան

Ինքնաթիռ. Արխիվային լուսանկար
Ինքնաթիռի` Ժուկովսկու օդանավակայանում վայրէջքն իրականացվել է սովորական ռեժիմով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Ժուկովսկի օդանավակայան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է արտակարգ իրավիճակների ծառայությունների իրենց աղբյուրը։
«Ժուկովսկու օդանավակայան է վերադարձել Մոսկվա-Երևան չվերթով ինքնաթիռը, որտեղ խափանվել էր արգելակման համակարգը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով` ինքնաթիռի վայրէջքն իրականացվել է սովորական ռեժիմով։