ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Ուկրաինայի նախարարների գրասենյակի նախարար Օլեգ Նեմչինովը «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Կիևին մատակարարվող սպառազինության և հանդերձանքի լավագույն նմուշները հաճախ չեն հասնում զինվորականներին և մնում են թիկունքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այն խոսակցությունները, թե թիկունքում գտնվող «տիեզերագնաց դեսանտներն» ավելի լավ հանդերձանքով են, քան ճակատում մեր կադրայինները, լեգենդի ժանրից չեն, իրական են»,– ասել է Նեմչինովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նշել էր, որ Արևմուտքից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը, բացասական ազդեցություն է թողնում դրանց վրա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 46–րդ օրը։