Դոնեցկում կանխվել է ուկրաինական զորքերի կողմից «Տոչկա-Ու» հրթիռով հարվածի փորձը

Դոնեցկ. Արխիվային լուսանկար
Ներկայումս պարզվում է բեկորների ընկնելու վայրը և հասցրած վնասի չափը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Կիրակի գիշերը Դոնեցկի երկնքում կանխվել է ուկրաինական հրամանատարության կողմից «Տոչկա-Ու»-ի կիրառմամբ կրակային հարված հասցնելու փորձը, հաղորդում է ԴԺՀ-ի Ժողովրդական միլիցիան:
«Այսօր գիշերը Դոնեցկի երկնքում Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ՀՕՊ միջոցներով կանխվել է ուկրաինական հրամանատարության՝ կրակային հարված հասցնելու հերթական փորձը, որը կատարվել է «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի հրթիռի օգտագործմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ներկայումս պարզվում է բեկորների ընկնելու վայրն ու հասցված վնասը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 46–րդ օրը։