Ապրիլի 5-ին Կամերային երաժշտության տանը կայացել է հայ–ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգ, զուգահեռ դրան` Ազատության հրապարակում «Հանուն Հայաստանի և Արցախի» կարգախոսով ընդդիմության բողոքի ակցիան էր։
«5165» շարժումը նույնպես բողոքի ակցիաներ է իրականացրել այս շաբաթ։ Շաբաթվա ընթացքում եղել նաև «Ղրիմի գարուն, միշտ միասին» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը նվիրված է եղել Ղրիմի և Ռուսաստանի միասնության 8-րդ տարվան։
Դրական միջոցառումների շարքից էր Մայրության և գեղեցկության տոնին Երևանի կենտրոնում բացված ծաղիկների և բույսերի տոնավաճառը։ Շաբաթը եզրափակվել է Ծաղկազարդի տոնակատարությամբ, որը Մեծ Պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնն է ու նվիրված է Տիրոջ՝ Երուսաղեմ տոնական մուտքին՝ Զատիկից առաջ։