Արցախի դրոշը տեղադրվել է նաև Սյունիքի մարզում

Արցախի դրոշը` ՀՀ տարբեր քաղաքներում
Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով Արցախի դրոշը նախատեսվում է տեղադրել հանրապետության տարբեր քաղաքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հայտարարած հանուն Արցախի և Հայաստանի պայքարին արձագանքել են ՀՀ Արարատի, Սյունիքի, Լոռու մարզերում և Արցախի Հանրապետության պետական դրոշը բացի Երևանից, արդեն ծածանվում է նաև նշված վայրերում։ Տեղեկությունը հրապարակված է «Հայաստան» դաշինքի «Ֆեյսբուքի» էջում։
««Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչել է Կապանում, որտեղ և տեղադրվել է Արցախի պետական դրոշը։ Համազգային դիմադրության շարժման մասնակիցներն արդեն բարձրացրել են Արցախի դրոշը Արտաշատում, Սպիտակում, Վանաձորում։ Հայկական երկրորդ պետության գլխավոր խորհրդանիշը շարունակում է ծածանվել նաև Երևանի սրտում»,– գրված է հաղորդագրությունում։
Արցախի դրոշը` ՀՀ տարբեր քաղաքներում
Նշվում է, որ «Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչելու է նաև հանրապետության մյուս մարզերում։ Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով Արցախի դրոշը նախատեսվում է տեղադրել հանրապետության տարբեր քաղաքներում։
Արցախի դրոշը ներկելու տեսանյութն ուղարկվել է ոստիկանություն. ՀՀ գլխավոր դատախազություն
Հիշեցնենք` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել։ Այնուհետև նրանք 1 ժամով փակեցին Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը, և այնտեղ Արցախի դրոշը բարձրացվեց։
Ապրիլի 8-ին «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչները ներկել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը, սակայն մի խումբ քաղաքացիներ, ինչպես նաև երիտասարդ դաշնակցականները որոշ ժամանակ անց փոխարինեցին այն նորով։