ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն ամեն բան անում է, որ Եվրոպային անջատի ռուսական էներգակիրներից, CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք արտաժամյա աշխատում ենք, որպեսզի կարողանանք Եվրոպան անջատել ռուսական էներգակիրներից։ Մենք քայլեր ենք ձեռնարկում նրանց հետ աշխատելու համար, որպեսզի նվազեցնենք նրանց կախվածությունը ռուսական նավթից», - ասել է Սալիվանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այդ հարցով ուղիղ կապի մեջ է եղել եվրոպական առաջնորդների հետ։
Արևմտյան երկրները բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել՝ ի պատասխան Ուկրաինայի դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի ՌԴ հատուկ գործողության։ Մի շարք ընկերություններ հայտարարել են ռուսական շուկայից հեռանալու և երկրում արտադրությունները փակելու մասին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ արևմտյան ընկերությունները, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ, դա արել են հսկայական ճնշման տակ, բայց Ռուսաստանը կլուծի տնտեսական բոլոր խնդիրները, որոնք նրա համար ստեղծում է Արևմուտքը։