ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Եվրամիությունը տնտեսական կազմակերպությունից վերածվել է ՆԱՏՕ-ի տնտեսական հարաբերությունների բաժնի։ Twitter-ի իր էջում նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանի ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունն ուկրաինական իրադարձությունների մասին։
Ավելի վաղ եվրոպացի դիվանագետը հայտարարել էր, թե «Ուկրաինայում հակամարտությունը կլուծվի ռազմական ճանապարհով»։
Նա նաև հիշեցրել էր Ուկրաինային զենք մատակարարելու համար ԵՄ–ի կողմից 500 մլն եվրո հատկացնելու մասին։
«Ահա և ձեզ «տնտեսական կազմակերպություն»։ Սա արդեն Եվրոպական միություն չէ։ Սա պարզապես ՆԱՏՕ-ի տնտեսական հարաբերությունների բաժին է»,-գրել է Զախարովան իր Telegram ալիքում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 45–րդ օրը։