Ուկրաինան ազատ է արձակել 14 ռուս քաղաքացիական նավաստիների. ՌԴ օմբուդսման

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առևտրային նավերի ռուս նավաստիներն Ուկրաինայի տարածքում պահվում են նավերի վերանորոգման գործարաններում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ռուս զինծառայողների համակարգված գործողությունների շնորհիվ 14 պահված քաղաքացիական նավաստիներն ազատ են արձակվել ու տարահանվում են անվտանգ վայր։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան:
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում կլինեն գործարարներ, լրագրողներ, ուժայիններ
Ավելի վաղ օմբուդսմանը հայտնել էր, որ ավելի քան 10 ռուս քաղաքացիական նավաստիներ գտնվում են Ուկրաինայում:
«Շարունակվում է Ուկրաինայի տարածքում ապօրինի կերպով պահվող քաղաքացիական անձանց տուն վերադարձնելու աշխատանքը։ Հենց նոր ուրախալի լուր եկավ։ Ռուս զինծառայողների համակարգված աշխատանքների շնորհիվ «Ազով կոնկորդ» քաղաքացիական նավի 14 նավաստիներն ազատ են արձակվել ու անվտանգ վայր են տարահանվում մեր զինծառայողների կողմից», – հայտնել է Մոսկալկովան իր Telegram ալիքում:
Նրա տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայի ԶՈւ-ն նավի անձնակազմին պահել է Մարիուպոլի նավահանգստում, ծովի ելքն ականապատված է:
«Տղաներից խլել էին հեռախոսները, նոթբուքերը, փաստաթղթերը, խնդիրներ են եղել սննդի ու առաջին անհրաժեշտության առարկաների ապահովման հետ կապված», - ավելացրել է օմբուդսմանը:
Մոսկալկովան նշել է, որ այդ ամբողջ ընթացքում մշտական կապի մեջ է եղել նավաստիների հարազատների հետ, այդ հարցով դիմել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, Ռուսաստանի ԱԳՆ-ին, ուկրաինական կողմին:
Ուկրաինական կողմը պահում է նաև «Ռոսատոմի» աշխատակիցներին, որոնք բեռը հասցրել են Ուկրաինայի Ռովենի ԱԷԿ-ին, ինչպես նաև վարորդներին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 45–րդ օրը։