Ուկրաինական «Ապաչի» բեռնանավը փորձել է ներխուժել Մարիուպոլի նավահանգիստ

Կիևի իշխանությունները կրկին փորձ են արել ծովով տարհանել ուկրաինացի գրոհայիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ուկրաինական «Ապաչի» բեռնանավը օրվա մութ ժամին փոխել է ուղղությունը և փորձել ներխուժել Սևծովյան նավատորմի ուժերով փակված «Մարիուպոլ» ծովային նավահանգիստ:
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ բեռնանավը, որով Կիևը ցանկանում էր տարհանել գրոհայիններին, կապի դուրս գալու պահանջին չի արձագանքել, իսկ նախազգուշական կրակոցներից հետո չի դանդաղեցրել իր ընթացքը։ Սրան զուգահեռ, նավից ռադիոկապով ասել են. «Ես մոլագար եմ, գալիս եմ քեզ մոտ»։
Իսկ ափին ազդանշանային խարույկներ են նկատվել։
Ինչ է իրականում տեղի ունեցել Կրամատորսկում. տեսանյութ
Նավի արգելափակման համար հրետանային կրակ է սկսվել, որի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել:
Դրանից հետո անձնակազմը կապի է դուրս եկել` խնդրելով դադարեցնել կրակը, ինչպես նաև հաստատել է պահանջները կատարելու պատրաստակամությունը:
Կոնաշենկովը հայտնել է, որ բեռնանավի անձնակազմից որևէ մեկը չի տուժել, իսկ հրդեհը հանգցրել են ինքնուրույն։
Բեռնանավը զննելուց հետո այն տեղափոխվել է Եյսկի նավահանգիստ։