ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Թուրքիայի Մալաթիա քաղաքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչությունը (AFAD)։
«5,2 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Մալաթիա քաղաքի Փյություրգե շրջանն է եղել»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին որևէ ինֆորմացիա չկա։