ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Երեկ երեկոյան սպանության` մի հիանալի փորձ է տեղի ունեցել, որի հետևանքով բազմաթիվ այրվածքներով մեկ անձ է հոսպիտալացվել, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Ոստիկանությունն ահազանգը ստացել է երեկ` ժամը 19։00-ին։ Հաղորդում է ստացվել, որ Մահարու փողոցում պայթուն է եղել և տուժած անձ կա: Ահազանգ է ստացվել նաև Այրվածքաբանության կենտրոնից, որտեղից էլ հայտնել են, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներով» շտապօգնությունը բուժօգնության է տեղափոխել Մահարու փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդու։
Պարզվել է, որ ժամը 18։50-ին Մահարու 127/1 շենքի շքամուտքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 38-ամյա տղամարդը տուժածի գլխին դիզվառելիք էր լցրել, այրել, ապա վրան ճայթուկ էր գցել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 38-ամյա տղամարդը ձերբակալվել է։