ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու քննարկել Բրյուսելում ապրիլի 6-ին նրա և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։
Ընդ որում, ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների ամբողջական իրականացման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացման եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը վերաբերող հարցերին:
Հիշեցնենք, որ այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել էր նաև Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը, որի ժամանակ նույնպես քննարկվել էր բրյուսելյան հանդիպումը։