ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ողբերգությունը Կրամատորսկի կայարանում մարդկությանը ցնցել է իր դաժանությամբ։ Ուկրաինայի Դոնեցկի մարզի վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոյի տվյալներով՝ 50 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը՝ վիրավորվել: Միայն թե ուկրաինական հերթական սադրանքը դարձյալ բազմաթիվ հարցականներ է թողնում։
Սկզբում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել էր, որ ռուսական զորքերն, իբր, հարվածել են «Իսկանդերով»։ Ավելի ուշ հայտնվել է «Տոչկա-Ու»-ի վարկածը, դրա մասին հայտարարել է նաև ինքը՝ Վլադիմիր Զելենսկին։ Սակայն ՌԴ զինված ուժերը չեն օգտագործում այդ զինատեսակը։
Բացի այդ, մարտական մասի խոցման շառավղի վերլուծությունն ու հրթիռի պոչային մասի կորպուսի դիրքը ցույց են տալիս, որ գնդակոծությունն իրականացվել է Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից (Դոբրոպոլի գոտի): Այնտեղ 120 կմ հեռավորության վրա («Տոչկայի» թռիչքի առավելագույն հեռավորությունը) ոչ մի ակնարկ չկա ԴԺՀ-ի ռուսական զորամասերի կամ ԴԺՀ զորամասերի ներկայության վերաբերյալ:
ՌԴ ՊՆ-ում կարծում են, որ այդկերպ Կիևի ռեժիմն ուզում էր խափանել քաղաքի բնակիչների տարհանումը։
Ուկրաինացի զինվորականները նախկինում էլ ակտիվորեն կիրառել են «Տոչկա-Ու»-ն՝ հրթիռակոծելով ԴԺՀ-ի տարածքները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 45–րդ օրը։