Հայաստանը փորձադաշտ չէ. ԱՄՆ դեսպանատան առջև կենսաբանական լաբորատորիաների հարցով ակցիա եղավ

«Ալյանս» կուսակցության երիտասարդական միությունը պահանջում է, որ ՀՀ–ում գործող կենսաբանական լաբորատորիաներում միջազգային մոնիթորինգ իրականացվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Այսօր Ծովակալ Իսակովի արձանի մոտ` ԱՄՆ դեսպանության առջև,«Ալյանս» կուսակցության երիտասարդական միությունն ակցիա իրականացրեց։ Նրանք պահանջում են, որ Հայաստանում գործող կենսաբանական լաբորիատրիաներում միջազգային մոնիթորինգ իրականացվի։
Ընդդեմ Հայաստանում բիոլաբորատորիաների գործունեության ֆլեշմոբ ԱՄՆ դեսպանատան մոտ (9 ապրիլի, 2022թ)․ Երևան
«Ալյանս» կուսակցության երիտասարդական միության համակարգող Դենիս Պողոսյանը հայտնեց, որ եթե ռուս–ուկրաինական ճգնաժամը չլիներ, ապա չէր էլ բացահայտվի, որ Ուկրաինայում գործող կենսաբանական լաբորատորիներում կենսաբանական զենք է արտադրվում։ Իսկ հավաքվել են ԱՄՆ դեսպանատան մոտ, քանի որ հայտնի է` կենսալաբորաբորիաները Պենտագոնի ֆինանսավորմամբ են գործում։
Ընդդեմ Հայաստանում բիոլաբորատորիաների գործունեության ֆլեշմոբ ԱՄՆ դեսպանատան մոտ (9 ապրիլի, 2022թ)․ Երևան
«ՀՀ-ում ևս գործող 12 կենսաբանական լաբորատորիաներ ունենք` 3 լաբորատորիա Երևանում է գործում, իսկ մյուսները մարզերում են։ Կան կասկածներ, որ դրանցում նույնպես նույնպես կենսաբանական զենք է արտադրվում։ Մեր պահանջն այն է, որ միջազգային մոնիթորինգ լինի, որպեսզի պարզենք` կենսաբանական լաբորատորիաների մղումներն արդա՞ր են, թե ոչ»,–ասաց Պողոսյանը։
Ընդդեմ Հայաստանում բիոլաբորատորիաների գործունեության ֆլեշմոբ ԱՄՆ դեսպանատան մոտ (9 ապրիլի, 2022թ)․ Երևան
Նրա խոսքով` եթե հայաստանյան կենսալաբորատորիներում կենսաբանական զենք է արտադրվում, ապա դրանք պետք է փակվեն. կենսաբանական լաբորատորիաները ՀՀ–ում տեղ չունեն։
Ընդդեմ Հայաստանում բիոլաբորատորիաների գործունեության ֆլեշմոբ ԱՄՆ դեսպանատան մոտ (9 ապրիլի, 2022թ)․ Երևան
«Ո՛չ կենսաբանական զենքին, ո՛չ վիրուսներին, Հայաստանը փորձադաշտ չէ՛»,–ասում էին ակցիայի մասնակիցները։ Երիտասարդները գունավոր ճայթուկներ կիրառեցին, իսկ նրանց մի մասը հակագազով էր։
Ընդդեմ Հայաստանում բիոլաբորատորիաների գործունեության ֆլեշմոբ ԱՄՆ դեսպանատան մոտ (9 ապրիլի, 2022թ)․ Երևան
Նրանք ԱՄՆ դեսապանատան պահակակետում նամակ թողեցին և ավարտեցին այսօրվա ակցիան` խոստանալով մինչև վերջ գնալ և պարզել ամեն ինչ։