ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գերմանական Bild թերթին տված հարցազրույցում ասել է, որ եվրոպացի առաջատար քաղաքական գործիչներից մեկը խնդրել է իրեն ապացույցներ տրամադրել, որ Բուչայի իրադարձությունները Կիևի կողմից բեմականացում չեն եղել:
«Ցո՛ւյց տվեք մեզ ապացույցներ, որ դա բեմադրություն չէ»,- քաղաքական գործչի խոսքը մեջբերել է Ուկրաինայի առաջնորդը:
Հարցին, թե արդյոք նրա զրուցակիցը եվրոպական երկրներից մեկի կառավարության ղեկավա՞րը չի եղել, Զելենսկին դրական պատասխան է տվել, սակայն կոնկրետ անուն չի տվել:
Նշենք, որ երեկ Բուչա էին այցելել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ-ները տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել է Կիևի մարզի Բուչա քաղաքում։ Կադրերում երևում է, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ «դիերը» շարժում են ձեռքերն ու թաքցնում վերջույթները՝ ռազմական տեխնիկայի անիվների տակ չմնալու համար։ Օպերատորի մեքենայի հայելիում կարելի է նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենան անցնում է։
Կիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է Ռուսաստանի զինվորականներին։ ԵՄ-ն սպառնում է նոր պատժամիջոցներով։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերն Ուկրաինայի իշխանությունների սադրանքն են: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում հայտնել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը: