Դաժան դեպք Տավուշում. երիտասարդ ամուսիններն ինքնասպան են եղել 2 ժամվա տարբերությամբ

Երիտասարդ կնոջ գրպանում երկտող է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Երեկ՝ ապրիլի 8-ին, սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:Մի քանի ժամվա տարբերությամբ ինքնասպանություն են գործել երիտասարդ ամուսիններ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 18:20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի կին»,–գրում է կայքը:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, 25-ամյա Արաքսյա Թ.-ն, իրենց տան հարակից անասնագոմի առջևի տանիքից՝ պարանով կախվելու միջոցով, ինքնասպան է եղել:
Կայքի տեղեկություններով` նրա գրպանում հայտնաբերվել է երկտող:
Մինչ ոստիկաններն ու քննիչները պարզում էին դեպքի հանգամանքները, նույն օրը՝ ժամը 20:35-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի տղամարդ:
Տեղում պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում նույն հասցեի բնակիչ, 35-ամյա Լևոն Ե.-ն իրենց տան նկուղի տանիքից կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Կայքի տեղեկություններով` ինքնասպան եղած անձինք ամուսիններ են: Ամուսինն աշխատում էր Տավուշի մարզի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ որպես հարկադիր կատարող: Իսկ կնոջ ինքնասպանության պատճառը եղել է, իբր, հեռախոսային ինչ-որ sms-ները:
Նախաքննության շահերից ելնելով` կայքը ոչ բոլոր մանրամասներն է հայտնել:
Ինքնասպանություն Երևանում. 26-ամյա երիտասարդը նետվել է Կիևյան կամրջից