Բորիս Ջոնսոնը Կիևում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ

Լոնդոնն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինային 100 մլն ֆունտի սպառազինությամբ օգնելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
«Այսօր Կիևում հանդիպեցի իմ ընկեր նախագահ Զելենսկու հետ՝ ի նշան Ուկրաինայի ժողովրդին մեր անսասան աջակցության»,-գրել է Ջոնսոնը Twitter-ում:
Ավելի վաղ Լոնդոնը հայտարարել էր, որ Ուկրաինային 100 մլն ֆունտի սպառազինություն կուղարկի, այդ թվում՝ Starstreak շարժական զենիթահրթիռային համալիրներ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 45–րդ օրը։