ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Մեծ Բրիտանիայում Waitrose սուպերմարկետների ցանցը դեֆիցիտի պատճառով ձեթի վաճառքի սահմանափակումներ է մտցրել։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ ապրիլի 8-ին առևտրի ցանցի խանութներում հայտնվել են ցուցանակներ, որոնք զգուշացնում Ուկրաինայում տեղի ունեցողի ֆոնին ձեթի վաճառքի սահմանափակման մասին:
«Մենք ուզում ենք երաշխավորել, որ հաճախորդները նախկինի պես ձեթի ընտրություն կունենան, ուստի խնդրում ենք յուրաքանչյուրին առավելագույնը երկու միավոր գնել»,-նշված է Waitrose-ի հայտարարության մեջ:
Իսկ Sainsbury՝s սուպերմարկետների ցանցը զգուշացրել է գնորդներին, որ որոշ մթերքներում արևածաղկի ձեթը կփոխարինվի կանճրակի յուղով։
Հրատարակության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում մրգերն ու բանջարեղենն էլ 30 տոկոսով թանկացել են:
Հիշեցնենք` ավելի վաղ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետևանքով բուսայուղի դեֆիցիտ էր սկսվել Թուրքիայում սկսվել է։ Փետրվարի 24-ին Ռուսաստանը հայտարարեց, որ փակում է Ազովի ծովով նավերի անցումը։ Այդ սահմանափակման հետևանքով թուրքական 16 բեռնատար նավեր մնացել էին Ազովի ծովի նավահանգիստներում։