Այս պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում. Բորելը` ռուս–ուկրաինական հակամարտության մասին

Ժոզեպ Բորելը հայտնել է, որ զենքի մատակարարումներն ադապտացվելու են Ուկրաինայիկարիքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Եվրամիության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հանդես է եկել ուկրաինական ճգնաժամը ռազմական ճանապարհով լուծելու օգտին։
«Այս պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»,–նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
Նա հիշեցրել է զենքի գնման համար ԵՄ-ի կողմից լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնելու մասին, որը կուղարկվի Կիևին:
«Զենքի մատակարարումներն ադապտացվելու են Ուկրաինայի կարիքներին»,–ասել է Բորելը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 45–րդ օրը։