ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Թարթառի շրջանում Գերանբոյի բնակիչներից մեկը պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Միջադեպը տեղի է ունեցել Հասան Գայա գյուղի տարածքում։ Գերանբոյի շրջանի Խոյլու գյուղի բնակիչ Հասանով Իլնուր Թոֆիգ օղլուն, ծնված 1976 թվականին, կենդանիներին է արածեցնելիս եղել և հենց այդ ժամանակ էլ պայթել է ականի վրա:
Տղամարդը հոսպիտալացվել է, ծնկից ներքև ոտքերն ամպուտացվել են։
Հիշեցնենք` մարտի 23-ին հայտնի էր դարձել, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի վրա ադրբեջանցի է պայթել։ Տեղի բնակիչ Վուգար Զուլֆուգարլին ծանր վնասվածքներ էր ստացել։